«Բա ուրի՞շ, մենք խնդիրներ չունեի՞նք, էս երկրում Նավալնուց բացի ուրիշ դարդ ու ցավ չկա՞ր»․ Տարոն Չախոյանի անդրադարձը ԵԽԽՎ լիագումար նիստին Մելքումյանի ելույթին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միքայել Մելքումյանի ելույթին․

Մարդ էլ գնա հասնի Ստրասբուրգ Արցախի հարցը, հայ գերիների հարցը, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցը, Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած ահաբեկչության ու նմանատիպ այլ հարցեր թողած ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրաձայնի Նավալնու մասին:

Խոսքը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի մասին է:

Բա ուրի՞շ, մենք խնդիրներ չունեի՞նք, էս երկրում Նավալնուց բացի ուրիշ դարդ ու ցավ չկա՞ր։

Ցույց տվեք ինձ մի ռուս պատգամավոր, ով իրենց երկրի հարցերը թողած նման բարձր ամբիոններից խոսում է հայ գերիների մասին։ Չկա՛։

Հասկանում ենք , որ Կրեմլի համապատասխան տեղում ցանկանում եք համապատասխան տեղավորվել, ասենք թե, բայց ամեն բան չէ, որ պետք է ոտատակ տալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ