Վարչապետի որոշմամբ Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Տիգրան Ավինյանի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ