Մի օր կյանքի գնով պաշտպանում են սեփական վարչապետին, մի օր՝ ատում նրան. իսկ ո՞վ են այս մարդիկ

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը՝ Ռուբեն Ղազարյանն իր էջում նոր հրապարակում է արել,  որտեղ մասնավորապես ասվում է.

Շիզոֆրենիա

հոգեկան խանգարում, որը բնորոշվում է մտածողության ճեղքվածությամբ և հույզերի աղքատացմամբ։ Առաջացել է հունարեն սխիզո(ճեղքված) և ֆրենոս(միտք) բառերից:
Ցավոք սրտի, վերջին ժամանակահատվածում մեր քաղաքական դաշտում բարգավաճում է այս հիվանդությամբ տառապողների թիվը, մասնավորապես` իրենց հեղափոխական համարող, ապրիլ ամսին փողոց փակող, սակայն իրականում միայն ապրիլի 23-ից հետո դուրս եկողների շրջանում:

Այս պացիենտները մի օր կյանքի գնով պաշտպանում են սեփական վարչապետին, մի օր ատում նրան, մի օր Իմ քայլից են, մյուս օրը՝ ընդեմ Իմ քայլին, մի օր դուխով են, մյուս օրը խելքով, մի օր գոհ են, մյուս օրը դժգոհ, լինում է նաև, որ մի օր գաղափարակից են, իսկ մյուս օրը` ընդիմադիր:

Հարց կառաջանա. լավ, իսկ ո՞վ են այս մարդիկ, ի՞նչ է նրանց ուզածը, ինչո՞ւ էին այն ժամանակ պայքարում, իսկ հիմա հոխորտում:

Պատասխանը թերևս մեկն է. այս մարդիկ ուղղակի շտապում են, նրանց համակել է անբացատրելի տագնապը: Նրանք ապրում են ոչ թե վաղվա, այլ միայն այսօրվա օրով: Նրանք սիրում են տաքանալ սեփական արագ բոց տվող կրակով, իսկ ուրիշների կրակներից տաքանալու ժամանակ էլ այդ ուրիշներին խոհուրդ են տալիս, որ գնան ու փայտեր ու կպչան գտնեն կրակ երկար վառ պահելու համար: Նրանք ապրում ու պայքարում են միայն պահի համար, նրանք թքած ունեն ամենակարևորի` գաղափարների վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ