«Իմ և Նաիրի Հունանյանի հանդիպումից կարևոր դրվագ բացահայտեմ»․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իմ և Նաիրի Հունանյանի հանդիպումից կարևոր դրվագ բացահայտեմ:

Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ից առաջ ազգի «փրկիչների» առաջնորդի [Վազգեն Մանուկյանի] հետ հանդիպումներից մեկի բովանդակության մասին պատմում էր ճիշտ այսօր Արարատում Վազգեն Մանուկյանի արտաբերած մտքի տրամաբանությամբ՝ Հայաստանը առաջ չի գնա, քանի Վազգեն Սարգսյանը ողջ է:

Ահա թե ինչու պետք է տեղի ունենար պետությունը վախճանի դատապարտող ահաբեկչական ակտը:

Հ.Գ. Իմ և Նաիրիի հանդիպումը ձայնագրվել է, ներկա է եղել ԱԱԾ մեկուսարանի պետը: Ամեն ինչ արձանագրված է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ