Հայաստանի քաղաքական դաշտում միակ փորձառու ուժը Հանրապետականն է, հետեւաբար միայն նա կարող է լինել ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Ինչքան ժողովուրդը ձայն տա, այնքան էլ կլինենք Ազգային ժողովում։ Եթե 5 հոգի էլ լինենք, այնքան հմուտ է Հանրապետականը, որ կարող է այն խնդիրները, որ իր առջեւ դրված են, բարձրացնի Ազգային ժողովում»,– ասաց Գալուստ Սահակյանը։