Հայ աճպարարն իր ելույթով շոկի է ենթարկել Կիրկորովին և հանդիսատեսին

Ռուսական Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող Пригласите на свадьбу! հեռուստածրագրի եթերում հարս ու փեսա Տատյանան և Օլեգն ընտրել են մասնակիցների, որոնք պայքարում էին նրանց ապագա հարսանիքին ելույթ ունենալու համար:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, հավակնորդներից մեկը հայ իլյուզիոնիստ Ռոման Խալաֆյանն է եղել, որն անհավանական հնարքներով ապշեցրել է հանդիսականին և ժյուրիի անդամներին՝ Ֆիլիպ Կիրկորովին և Աննա Սեմենովիչին:

Աճպարարն իր ուշագրավ համարը ներկայացրել է փեսացուի՝ Օլեգի ժամացույցի միջոցով, որից հետո նրան խնդրել են այլ հնարքներ էլ ցուցադրել:

Ռոմանը կատարել է նրանց խնդրանքը և դրա համար օգտագործել Կիրկորովի ակնոցը:

«Հայ հանճար, բրավո, Աստված իմ», — Ռոմանի ցուցադրած հնարքներին  արձագանքել է Կիրկորովը:

Ժյուրիի, հարսի և փեսայի և նրանց ընկերների քվեարկությամբ Ռոման Խալաֆյանը վստահ հաղթանակ է տարել:

Ելույթը կարող եք դիտել 17-րդ րոպեից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ