«Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ». շնորհավորում են բժիշկները

Հայոց ազգային բանակի կազմավորումը։ Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի ու Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։

1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։

Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին ընդամենը զինվորական չորս միավորներ՝ ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինկոմիսարիատը։ Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ գլխավոր շտաբը, վարչություններն ու աոանձին բաժինները ստեղծվեցին ավելի ուշ։

Դեոևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։

1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին»օրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին։ Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը։

Հայկական բանակ

Բժիշկները շնորհավորում են քեզ հայկական բանակ 🇦🇲

Posted by Arsen Torosyan on Sunday, January 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ