Մեզ համար կարևոր է, որ Հայաստանում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի և նա լինի ներառող, ինչը նշանակում է, որ մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն, այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանականներին վստահեցրեց, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծվել է ու բացատրեց՝ ինչպես. «Հայաստանի Հանրապետությունում այլևս չկան մենաշնորհներ, Հայաստանի Հանրապետությունում չկան տնտեսական գործունեության սահմանափակումներ, չկան ներմուծման ու արտահանման արգելքներ: Ըստ էության, սրանով քաղաքական ու տնտեսական նախապայմանների մի մասը ապահովված է»: