«Ներխուժեցինք անկոչ հյուրի նման». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Չէի ուզում մանրամասնել՝ բայց այս տեսանյութը ստիպեց: Մաեստրոյին նախապես չէինք ասել, որ այցելելու ենք՝ հանուն անակնկալի:

Ընտանիքի անդամներն էլ՝ պահել էին «գաղտնիքը». ներխուժեցինք անկոչ հյուրի նման: Ու վարպետը ոնց որ թե՝ շատ չջղայնացավ:)))

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր շունչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

Վարչապետն ու տիկինը այցելել են Տիգրան Մանսուրյանին

Posted by Medianews on Sunday, January 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ