«Սրիկա հայերը պետք է վերանան մոլորակից…». ՀՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների գրառումներ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ-ը իր ֆեյսբուքյան էջում մի քանի օրինակներ է ներկայացրել Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ (հրապարակումները՝ այստեղ):

«Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝

1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», — Ադրբեջանի փաստաբանների միության անդամ:

2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է:

3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ:

4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել:

5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորը, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն:

6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն:

7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես:

8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում:

9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում:

— Ո՞վ է մեր թշնամին

— Հայաստանը

— Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ

— Ատելություն

— Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես

— Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես.

10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ.

11) և թշնամանքի այլ դրսևորումներ:

Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են:

Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:

Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ