Ի՞նչ անել, որ բջջային հեռախոսը քիչ վնաս պատճառի

Առանց բջջային հեռախոսի մեր կյանքն այլևս հնարավոր չէ պատկերացնել:

Մինչև ութ տարեկան երեխաների համար վտանգավոր է բջջային հեռախոսը:

Հենց աշխարհում հայտնվեցին բջջային հեռախոսները, մարդիկ սկսեցին վիճել` դրանց վնա՞սն է շատ, թե՞ օգուտը: Գիտե՞ս, որ բջջային հեռախոսն ավելի վտանգավոր է, քան հեռուստացույցը կամ համակարգիչը: Չէ՞ որ հեռախոսը մենք անընդհատ մեր գրպանում կամ պայուսակում ենք պահում:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե հեռախոսներն ինչպե՛ս են ազդում մարդկանց վրա, և անընդհատ զգուշացնում են, որ երեխաները բջջային հեռախոս պետք է չօգտագործեն: Բայց նրանց խորհուրդը ոչ ոք չի լսում. 8-ից 12 տարեկան ամեն երեխա ունի կամ ուզում է հեռախոս ունենալ: Հեռախոսը երեխաների առողջությանը վնաս է հասցնում, քանի որ երեխաների գանգոսկրը նուրբ է ու բարակ, իսկ նրանց ուղեղը դեռ զարգացման փուլում է գտնվում:

Ի՞նչ անել, որ բջջային հեռախոսը քիչ վնաս պատճառի:

Նախ աշխատիր քի՛չ օգտագործել այն:
Գիշերն անպայման անջատի՛ր հեռախոսդ և մահճակալից հեռու՛ դիր:
Հեռախոսով խոսի՛ր ականջակալներով, որպեսզի հեռախոսը գլխիցդ հնարավորինս հեռու պահես:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ