«Եկել ենք Տիգրան Մանսուրյանին շնորհավորելու». Աննա Հակոբյան նոր լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյան իր ֆեյսբուքի պաշտոնական էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Եկել ենք Տիգրան Մանսուրյանին շնորհավորելու: Արդեն մեկ ժամ լսում եմ նրան և հասկանում, որ մե՛զ ենք նվեր արել իրեն հյուր գալով: Բոլորիս շնորհավոր, որ ունենք Տիգրան Մանսուրյան

Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան:
Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։

Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։

1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ