ՌԴ ներմուծված ադրբեջանական լոլիկի մեջ դարձյալ վիրուս է հայտնաբերել

«Ռոսսելխոզնադզոր»-ը ՌԴ ներմուծված ադրբեջանական լոլիկի մեջ դարձյալ վիրուս է հայտնաբերել: Այս մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը «Հարավային Մաքսային տերմինալ» (Դաղստանի հանրապետություն) մտնող ադրբեջանական լոլիկի կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) անցկացման ժամանակ գրանցել է ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ լոլիկի ցեցի (Tuta absoluta (Povolny) հայտնաբերման վեց նոր դեպք»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնել են, որ վիրուսները հայտնաբերվել են ադրբեջանական հետևյալ հինգ արտադրողների ՝ «Աքրո-Ֆավորիտ» ՍՊԸ-ի, «Բինա ագրո» ՓԲԸ-ի, «Ագրոտեմ» ՍՊԸ-ի, «Խիզի Ագրոպարկ» ՍՊԸ-ի, «Մամեդով Վիլայաթ Ռուստամի» արտադրանքի մեջ:

Tuta absoluta-ի (Պովոլնի) ​​հայտնաբերման բոլոր դեպքերի վերաբերյալ ծանուցումներն ուղարկվել են ԱՀ սննդամթերքի անվտանգության գործակալություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ