Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն իրեն անճանաչելության աստիճան ձևափոխել է: Նա շատ կարճ սանրվածք է արել:
Նա նոր տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով իր դիմահարդարումը և հավելել որ ինքն աստվածուհի է, և ոչ ոք չի կարող հերքել դա։
Եվա Ռիվասը, կամ Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյանը ծնվել է Դոնի Ռոստովում: Հայրը՝ Ալեքսանդր Ռեշետնիկովը, ծնվել է Վլադիվոստոկում հայի և ռուսի ընտանիքում, իսկ մայրը՝ Փիրուզա Ծատուրյանը, հայ է, որը ծնվել է Երևանում։
Նախատատը՝ ազգությամբ հույն Եվա Ռիվասն է, որի անունը երգչուհին օգտագործում է որպես կեղծանուն։ 1994 թվականին ընդունվել է անգլիական թեքումով դպրոց, տարրական դասարաններում եղել է դպրոցական հայկական երգչախմբի մենակատարուհի։
1996-2004 թվականներին հանդես է եկել որպես Ռոստով քաղաքի «Արևիկ» անսամբլի մենակատար։ Եվան՝ իբրև խմբի մենակատարուհի, բազմիցս արժանացել է դափնեկրի կոչմանը։ Ելույթ ունենալով թե համույթի կազմում, և թե որպես անհատ կատարող՝ «Ալվան Ծաղիկ» մանկապատանեկան երգի մրցույթում, Եվան արժանացավ «Գրանդ պրի» մրցանակին։
1999 թվականին Սարատով քաղաքում Առաջին ռուսական երիտասարդական Դելֆիական խաղերին ներկայացնելով հայկական երգ Ռոզի Արմենի երգացանկից՝ Եվան արժանացավ երկու արծաթե մեդալների։
2003 թվականին ավարտել է «Իմիջ Էլիտ» դպրոցը և դարձել այս գործակալության առաջատար մոդելներից մեկը՝ երկու անգամ արժանանալով Ռոստովի փոքրիկ գեղեցկուհի կոչմանը։ 13 տարեկանում Եվան, ունենալով 1,80 սմ. հասակ, բացառության կարգով մասնակցեց Ռոստովի գեղեցկուհի մեծահասակների մրցույթին և արժանացավ Միսս տաղանդ կոչմանը։
2004 թ-ին ընդունվել է Ռոստովի պետական համալսարան։ 2005 թ-ին արժանացել է Ռոստովի «Ոսկե ձայն», «Միսս Դոնի մարգարիտ» տիտղոսներին։ Ինչպես նաև Երևանում ստացել է «Կովկասի վիցե-միսս» տիտղոսը։
2005 թվականին Մոսկվայում կայացած Տարվա հայկական երգ ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել առաջին մրցանակի։ Եվան համագործակցել է Ստրիտ Ջազ պարային դպրոցի հետ, որի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Մանդրիկն է։