Կույսերի անձնական և մասնագիտական կյանքում լուրջ փոփոխություններ կլինեն։ Հունվարի 22-ի աստղագուշակը


**Խոյ**. Եթե չկա խիստ անհրաժեշտություն, նոր նախագծեր մի սկսեք: Առանց այն էլ եղած պարտականությունները բավարար են օրվա հագեցվածությունն ապահովելու համար: Այսօր կարեւոր երկընտրանքի առաջ կկանգնեք: Եթե վստահ եք սեփական ուժերին, սակայն ընտրության հարցում կդժվարանաք, փորձեք որոշ ժամանակով այն հետաձգել կամ խորհրդակցեք բանիմաց մարդկանց հետ:

**Ցուլ**. Աստղերն այս փուլում խորհուրդ են տալիս ձեզ շատ չամփորդել, այցելել համերգներ, թանգարաններ, ցուցասրահներ: Պետք է ժամանակը ուրախ անցկացնեք եւ ճիշտ կազմակերպեք օրվա գրաֆիկը: Հոգեբանական մթնոլորտը որքան թեթեւ եւ տոնական լինի, այնքան մեծ կլինեն դրական ազդակները ձեր կյանքում:

**Երկվորյակ**. Օգնության համար մարդկանց դիմելու կարիք չկա: Նույնիսկ եթե նրանց չափազանց շատ եք վստահում, միեւնույնն է, մեծ է հավանականությունը, որ նրանք կմերժեն ձեզ, թեկուզ քաղաքավարի հասկացնելով, որ խնդրանքի առարկան, որով դիմում եք, իրենց խելքի բանը չէ:** **Հիշեք, որ այսօր ամեն բան միայնակ եք անելու:

**Խեցգետին**. Ժամանակ մի կորցրեք եւ սկսեք ընթացիկ հարցերի կարգավորմամբ զբաղվել, քանի դեռ բարենպաստ ժամանակներ են ձեզ համար: Այսօր դյուրությամբ կկարողանաք շատ հարցեր կարգավորել եւ անցնել առաջ:

**Առյուծ**. Այսօր վերջապես կկարողանաք այն գործերով զբաղվել, որոնք անընդհատ հետաձգում էիք ամեն առիթի: Դրանք բարդ են, իհարկե, սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ խուսափելու տեղ չկա արդեն: Օգնության համար կդիմեք վստահելի գործընկերների եւ կստանաք որոշ աջակցություն: Հնարավոր է ընտանեկան տարաձայնություններ լինեն, լարվեն ձեր եւ ընտանիքի անդամներից մեկի հետ հարաբերությունները:

**Կույս**. Նոր ծանոթություններ հաստատելու համար ժամանակահատվածն այնքան էլ հարմար չէ; Հատկապես դա վերաբերվում է վիրտուալ շփումներին սոցիալական ցանցերում: Համացանցը հուսալի եւ վստահելի չէ այս փուլում: Չափազանց դյուրահավատ եք, ինչը ձեր շահերից չէ, որ բխում է: Ուշադրություն դարձրեք ֆինանսներին:

**Կշեռք**. Օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր որոշել են այսօր փոխել իրենց կյանքը, սկսել ամեն ինչ զրոյից, կամ էլ սրբագրել եղած իրականությունը: Կարեւոր է, որ զբաղվեք ձեր առողջությամբ, այցելեք ֆիթնեսի, վերականգնողական պրոցեդուրաների: Կարելի է նաեւ սկսել թեթեւ դիետա պահել: Ցանկալի է նաեւ, որ մաքուր օգում գտնվեք գոնե երեկոյան ժամերին:

**Կարիճ**. Բավարարվեք նրանով ինչ կա: Ամեն նոր բան չէ, որ կարող է լինել օգտակար, որքան էլ որ լինի գրավիչ կամ գայթակղիչ: Եթե զգում եք, որ ձեր ջանքերը ցանկալի արդյունք չեն ապահովում, ապա ավելի լավ է մի որոշ ժամանակով գործերում տեմպը թուլացնեք: Գուցե ինքներդ էլ կարիք եք զգում վերալիցքավորման:

**Աղեղնավոր**. Օրը կանցնի սահուն ընթացքով, առանց տհաճ անակնկալների: Գուցե այսօրվանից սկսեք հրապուրվել որոշակի ստեղծագործական պրոցեսով, հոբբիով կամ նույնիսկ սպորտաձեւով: Ֆիզիակական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի: Պահպանեք դրական տրամադրությունը: Թույլատրելի են փոքր գնումները:

**Այծեղջյուր**. Բավականին բարդ օր է գործընկերների հետ շփումների համար: Հին, դեռեւս չավարտված գործերը կարող են պարզապես դառնալ ավելորդ բեռ ձեզ համար եւ փչացնել օրվա ընթացքը: Հարմար օր է գործուղումների համար, միայն թե պետք է ուշադիր լինեք, որպեսզի չհիվանդանաք: Տաք հագնվեք:

**Ջրհոս**. Օրվա ըթնացքում հաջողությունը կուղեկցի ձեզ եւ կլինի բավական համբերատար ձեր հանդեպ, քանի որ մի շարք լուրջ սխալներ կանեք ցրածության պատճառով, սակայն բարեբախտաբար այդ ամենը կանցնի անհետեւանք:Զգույշ եղեք կտրող ծակող գործիքներով աշխատելիս: Վնասվածքներ ստանալու հավանականությունը բավականին մեծ է:

**Ձկներ**. Ամեն ինչ լավ է: Ապրեք կենսուրախ եւ միայն այս օրով, առանց ապագայի մասին ավելորդ մտահոգությունների: Ռիսկային ֆինանսական գործարքներից ճիշտ կլինի, որ խուսափեք եւ առհասարակ ֆինանսերի հարցում եղեք զգույշ: Եթե մեքենա եք վարում, ապա ուշադիր եղեք: Կարող է ակամա սխալի պատճառով հայտնվեք իրավապահների տեսադաշտում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ