Թուրքիայում ամուսինն այլանդակել է իր ուկրաինուհի կնոջը, որը ցանկացել է բաժանվել նրանից

Թուրքիայում տղամարդը հարձակվել է իր կնոջ վրա, որը ցանկացել է բաժանվել նրանից, հաղորդում է Hurriyet-ը: Մեքսութը Instagram-ի լուսանկարի միջոցով հետևել է Կիևում ծնված 28-ամյա Աննա Բուտիմին և դանակով հարձակվել նրա վրա՝ սպանելու մտադրությամբ:

Տղամարդը հարձակվել է թիկունքից, բռնելով կնոջ մազերից, նա մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին և պարանոցին: Սակայն մահացու հարված հասցնել նրան չի հաջողվել, բայց դեպքի վայր ժամանած շտապօգնությունը հոսպիտալացրել է սարսափելի վերքեր ստացած կնոջը:

Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: Պարզվել է, որ դաժան արարքի պատճառ է հանդիսացել խանդը: Տղամարդը նախկինում էլ է սպառնացել Աննային և հայտարարել, որ ինքնասպան կլինի:

Աղջիկը Twitter-ում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով վիրակապված դեմքը: Բուտիմը նշել է, որ վնասվածքներից հետո նրա դեմքը կաթվածահար է մնացել: Չնայած Մեքսութը ձերբակալված է, ուկրաինուհին դեռ վախենում է իր կյանքի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ