Երկրաշարժ՝ ցնցումները զգացվել են Վայքում, Եղեգնաձորում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Հունվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝  3-4 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ  Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։37-ի սահմաններում։ Րոպեներ առաջ նույն շրջանում ևս 2 երկրաշարժ է գրանցվել՝ 3․9 և 3,6 ուժգնությամբ։ Երկրաշարժերը զգացվել են նաև Իզմիրին հարակից շրջաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6․91 կմ խորության վրա։

Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․7 բալ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ