Ի՞նչեր կարող էինք գնել Խորհրդային միության տարիներին միջին աշխատավարձով

Այսօրվա մեծ սերնդի ներկայացուցիչները սիրում են հիշել ԽՍՀՄ տարիները, երբ արևն ավելի պայծառ էր շողում, երշիկն ավելի համեղ էր ու փողը ամեն ինչի հերիքում էր:

Առաջարկում ենք համեմատել այն ժամանակվա տարբեր խավերի եկամուտներն ու տարբեր ապրանքների գները։

Գներն ու եկամուտները 1975-1985թթ.։

Միջին աշխատավարձ.

40 ռուբլի՝ ինստիտուտի թոշակ

70-130 ռուբլի՝ երիտասարդ մասնագետի աշխատավարձ

200 ռուբլի՝ միջին աշխատավարձ

300 ռուբլի՝ փոխգնդապետի եկամուտը

450 ռուբլի՝ կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղարի եկամուտը

600 ռուբլի՝ մինիստրի եկամուտը

Նունյիսկ 1 կոպեկով հնարավոր էր առևտուր անել՝ 1 բաժակ հանքային ջուր ու լուցկի։

3 կոպեկով կարելի էր տրամվայի տոմս գնել կամ մեկ բաժակ կվաս։

10 կոպեկով կարելի է գնել պաղպաղակ կամ 1 կգ կարտոֆիլ։ Ավելացնելով ևս մեկ կոպեկ՝ կարելի էր գնել էսկիմո։

Կես լիտր կաթ — 16 կոպեկ։ Նույնքան արժեր նաև մեկ սև հացը։

Մեկ տուփ ծխախոտ-70 կոպեկ։

2,15 ռուբլիով կարելի էր ձեռք բերել պլաստինկա կամ երկու անգամ ընթրել ճաշարանում։ 

60 րոպեանոց ձայներիզ — 4 ռուբլի։Այդ գումարով կարելի էր ճաշել ռեստորանում կամ էլ գնել Կրասնոդար-Գելենջիկ ավիատոմս։

«Орленок» հեծանիվ — 39 ռուբլի։ 

Ակուստիկ կիթառ — 70 ռուբլի։

220×137 չափի գորգն արժեր 96 ռուբլի։

155 ռուբլիով կարելի է ձեռք բերել «Էլեկտրոնիկա 302» ձայնարկիչ, «Զենիթ» ֆոտոխցիկն արժեր մեկ ու կես անգամ ավելի էժան։

«Իժ-Պլանետա 3» մոտոցիկլետն արժեր 670 ռուբլի։

70-ական թվականների Մոսկվիչ 412-ը՝ 500 ռուբլի։ Մեկ սենյականոց բնակարանը՝ 3-4 հազար ռուբլի։

Վազ 2106 — 7200 ռուբլի։

Գազ 24 «Վոլգա»՝ 5000 ռուբլի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ