Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթ Գրիգորյանի առաջին հարսանեկան պարը

Այսօր Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած Դավիթ Գրիգորյանի հարսանիքն է։ Դավիթն ամուսնանում է իր համագյուղացի Սոնայի հետ:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթը հայտնել էր, որ մեծ հարսանիք է անելու՝ 500-ից ավելի հյուրերով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր 2018 թվականի փետրվարի 24-ին:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում Դավիթի ընկերներից մեկը տեսանյութ է տեղադրել, որտեղ նորապսակները պարում են իրենց հարսանեկան տանգոն։

Դավիթը նաեւ ասել  էր, որ հարսանյաց հանդեսը Նոյեմբերյանի հարսանեկան տանն է անցկացվելու: Օրը՝ հունվարի 26-ն էլ պատահական է ընտրված․ «Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում։ Դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում»,-ավելի վաղ մեր զրույցում ասել էր Դավիթ Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ