«Էս երկրում 2 հոգի են աշխատում՝ վարչապետն ու Վանեցյանը». Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը հավակնում է իրական ընդդիմություն դառնալ հաջորդ Ազգային ժողովում, ո՞վ է ՀՀԿ-ին ընդդիմության դաշտ բերում  ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրականացնելով իշխանափոխություն, կամ Փաշինյանի իշխանազավթում, ՀՀԿ-ին դրեցին սկզբունքային ընդդիմության դաշտում, և այս վեց ամիսների ընթացքում կա երկու բևեռ։

Մի մեծ բևեռ, որին վստահում է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, այն պայմանական անունով կոչենք Փաշինյան և կամպանիա, որի մեջ մտնում են բոլորը, որոնք ողջունել են հեղափոխությունը, բացի Հանրապետական կուսակցությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ