«Էս պուտ-պուտ շորերով աղջկը Անկան ա, մեր գեղի միակ պուտ-պուտ Անկան». Women’s Club-ի նոր համարը

 

«Նախագիծը մի կողմից «Վիտամին» ակումբի կանանց տարբերակն է, մյուս կողմից, մեզ հայտնի Comedy Women ֆորմատի: Կարելի է ասել, այդ երկուսի միջև գտնվող և յուրաքանչյուրից ինչ-որ տարրեր պարունակող ձևաչափ է:

Այստեղ նույնպես կանայք մղված են առաջին պլան: Տարբերությունն այն է, որ եթե տղաների դեպքում, օրինակ, Արմուշը կամ Վաչեն կարող էին խաղալ նաև կանանց դերեր, աղջիկները տղայի դեր չեն կարող տանել:

Դրանով է պայմանավորված նաև տղաների մասնակցությունը»,- ասաց պրոդյուսերը:

«Ես վստահ եմ, որ առաջիկա մեկ–երկու եթերից հետո հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտոյի, մի փոքր այլ տեսանկյունից կարծիք կձևավորի և դրականորեն կզարմանա,-ասաց նա և ավելացրեց, որ Լիլիի համարձակ կերպարն օգտագործվելու է նաև նախագծի շրջանակում,- բնականաբար, օգտագործվելու է իր կերպարը, բայց հաշվի առնելով հեռուստատեսային սահմանափակումները:

Համացանցային ազատությունն ուրիշ է, հեռուստատեսային ֆորմատն այլ է, բայց այդ ակցենտը լինելու է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ