Կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման ժամանակ չարժե թուրինջ գործածել: Այս միրգը հակացուցված է նաեւ ուռուցքաբանական եւ սրտաբանական հիվանդություններով մարդկանց, պնդում է բժիշկ-դիետոլոգ Աննա Բելոուսովան:
«Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում մասնագետը նշել է, որ բուն միրգը եւ նրա հյութը խորհուրդ չի տրվում գործածել մի շարք հիվանդությունների դեպքում:
«Թուրինջն իսկապես խորհուրդ չի տրվում կորոնավիրուսի բուժման ժամանակ: Այս միրգը կտրականապես չի կարելի գործածել մարդկանց, որոնք խմում են խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ, ինչպես նաեւ նրանց, ովքեր բուժվում են աթերոսկլերոզի դեմ»,- ասել է բժիշկ-դիետոլոգը:
Մասնագետի խոսքով՝ սեդատիվ դեղամիջոցների եւ ուռուցքային հիվանդությունների դեմ դեղերի հրահանգներում նշված է մթերքների ամբողջական ցանկը, որոնց հետ դրանք չի կարելի գործածել: Այս արգելքի պատճառն այն է, որ տվյալ դեղորայքում պարունակվում է նեյրոգենին նյութը:
Թուրինջի հետ համակցությամբ կարող է նվազել դեղամիջոցի ազդեցությունը, նաեւ կարող են առաջանալ անկանխատսելի կողմնակի էֆեկտներ: