Քաղցկեղից բուժված եւ չբեր դարձած կինը երեխա է ծնել հատուկ սննդակարգի շնորհիվ

Լոնդոնից 33-ամյա Ջեմմա Իսաակսը, ով բուժվել է քաղցկեղից, որդի է ծնել՝ չնայած բժիշկների՝ նրա ֆերտիլության հետ կապված չմխիթարող կանխատեսումների: Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, նրան օգնել է հատուկ դիետան:

2018 թվականին կնոջ մոտ ախտորոշվել է կաթնագեղձի քաղցկեղ: Նա ռադիոթերապիա եւ մաստեկտոմիա է անցել: Ավելի ուշ նրա մոտ գենային մուտացիա է հայտնաբերվել, որը մեծացնում է կանանց մոտ կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման ռիսկը:

Բուժումից հետո բժիշկները նրան ասել են, որ նրա ձվարանները չեն գործում, եւ նա չի կարող երկրորդ երեխա ունենալ:

Ջեմման նույնիսկ մտածել է ձվարանների հեռացման մասին, սակայն ավելի ուշ սկսել է ֆերտիլությունը պահպանելու միջոց փնտրել: Ուսումնասիրելով բազմաթիվ հետազոտություններ՝ նա անցել է բուսակերական դիետայի՝ սննդակարգից բացառելով կենդանական ծագման մթերքները:

4 ամիս անց կինը անալիզներ է հանձնել, եւ բժիշկները զարմանքով հայտնաբերել են, որ նրա վերարտադրողական համակարգը վերականգնվել է: Ավելին, 2019 թվականի դեկտեմբերին սննդակարգի փոփոխության շնորհիվ Ջեմմային հաջողվել է հղիանալ, եւ անցած տարի օգոստոսին նա ծնել է որդի՝ Ջեքին: Ծննդաբերությունից հետո բրիտանուհու ձվարանները, այնուամենայնիվ, հեռացրել են, որպեսզի նվազեցվի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ