«Երկնագույն հրեշտակը»՝ Անժելա Սարաֆյանը, իր երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարով

«Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի դերասանուհին երկնագույն երանգներով ներկայացել է իր երկրպագուներին։

 Հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը երկրպագուներին հիացրել է իր նրբագեղ զգեստով։

 Instagram սոցցանցի իր էջում դերասանուհին լուսանկար է հրապարակել, որը մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ like-երի և հաճոյախոսությունների է արժանացել։ Լուսանկարում Անժելան կարճ երկնագույն զգեստով քայլում է Ամերիկայի Յուտա նահանգի փողոցում։

 

«Գեղեցկուհի, բելիսիմա, աշխարհի ամենագեղեցիկ կինը, երկնագույն հրեշտակ»,– գրել են երկրպագուները։

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ