Մոսկվայում Աննա Հակոբյանը կոչով է հանդես եկել

Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Երկօրյա այցի մեկնարկը տրվել է Մոսկվայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշով, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված այն կին դեսպանները, ինչպես նաև դեսպանների կանայք, որոնց նստավայրը Մոսկվայում է, ինչպես նաև տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ:

Աննա Հակոբյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ հանդիպման հիմնական նպատակը, ծանոթանալուց զատ, հյուրերին վարչապետի տիկնոջ կարգավիճակում իր ծավալած գործունեությունը ներկայացնելն է։ Նա, մասնավորապես, խոսել է իր գործունեության երեք ուղղությունների մասին։

Առաջինը «Ժպիտների քաղաք» հիմնադրամն է, որն ստեղծվել է մանկական քաղցկեղով երեխաների բուժմանն աջակցելու նպատակով։ Աննա Հակոբյանը նշել է, որ մինչ այս պահը հիմնադրամն արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամի օգնություն է հատկացրել քաղցկեղ ունեցող երեխաների բուժման նպատակով: Այս ոլորտում ծավալվող գործունեությունը, ըստ Հակոբյանի, չի սահմանափակվելու միայն Հայաստանով. մտադրություն կա Հայաստանում ստեղծել քաղցկեղի բուժման այնպիսի կենտրոն, որը կսպասարկի ողջ տարածաշրջանի հիվանդներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ