Գեղեցկության մրցույթի ժամանակ հաղթող գեղեկուհին ուշագնաց եղավ՝ լսելով իր անունը

 

Գեղեցկության մրցույթի հաղթողը ուշագնաց է եղել՝ լսելով իր անունը։ Դեպքը տեղի է ունեցել  «Miss Grand International» գեղեցկության մրցույթի ժամանակ, երբ հաղորդավարը ասել է հաղթողի անուն ազգանունը։ Այս մասին գրում է «woman.rambler.ru»-ն։

Տեսանյութում ցուցադրված է մրցույթի եզրափակիչ պահը, երբ երկու ֆինալիստները սպասում են հաղթողի անունը լսելուն։ Պարագվայից Կլարա Սոսայի անունը հնչելուց հետո նա մի քանի վայրկյան  փորձում է հասկանալ, թե ինչ է լսել, հետո ուշագնաց է լինում:

Ենթադրվում է, որ աղջիկը պարզապես նյարդային լարվածության պատճառով է այդ վիճակին հասել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ