Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը

Աթենքի և Համայն Հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսի իսլամի մասին խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, օրերս «OPEN» հեռուստաալիքի եթերում նա ասել էր.

«Իսլամը և նրա քաղաքացիները կրոն չեն ներկայացնում: Դա քաղաքական կուսակցություն է՝ քաղաքական ձգտումներով: Իրենք պատերազմի ու էքսպանսիայի մարդիկ են: Այդ ամենը իսլամը բնութագրող գծեր են»:

Վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է նախ Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշը: Թուրքական կողմը դատապարտել է արքեպիսկոպոսի հիշյալ հայտարարությունը՝ որակելով այն «հակաիսլամական»: Ըստ թուրքական կողմի՝ նման հայտարարությամբ հույն հոգևորականը փորձել է թշնամանք սերմանել իսլամի դեմ:

Հունական կողմը, պարզաբանելով Իերոնիմոս արքեպիսկոպոսի խոսքերը, նշել է, որ արքեպիսկոպոսը նկատի է ունեցել ոչ թե ընդհանուր իսլամը, այլ վերջինիս ծայրահեղ դրսևորումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ