ԹԵՍՏ. Ծանո՞թ են ձեզ այս արտահյտությունները

Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են՝ առակ, հեքիաթ, հանելուկ, ասացվածք, առասպել, ավանդավեպ, ասք, ավանդություն, վիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Այս ժանրերից յուրաքանչյուրն ունեցել է բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության կայուն յուրահատկություն։

Բացի այդ՝ յուրաքանչյուր ազգի բանահյուսության մեջ եղել են ուրույն ժանրային ձևեր, օրինակ՝ ռուսական բիլինան, չաստուշկան, ուկրաինական դուման և այլն։

Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ՝ զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։

Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •