Հայաստանյան դեղատներում հասարակ ջերմաչափը կտրուկ թանկացել է

Այսօր հայաստանյան դեղատներում հասարակ ջերմաչափը «ոսկու գին» ունի։ Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 600-700 դրամով, ապա հիմա այն գերազանցում է 1200 դրամը։ ArmLur.am-ը փորձեց բացատրություն պահանջել դեղատների աշխատողներից, սակայն ստացանաք հետեւյալ պատասխանը՝ «պահանջարկն ավելացել է»։

Բացի այս, դեղորայքի շուկայում թանկացում է արձանարգրվել: Գների բարձրացում նկատել են նաեւ քաղաքացիները: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ թանկացել են նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների համար կիրառվող դեղերը։
Սինխրոններ դեղատների աշխատողների թանկացումների մասին

ArmLur.am-ը տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ որոշ հակաբիոտիկների դեֆիցիտ կա դեղատների մեծ մասում։ Օրինակ «Ցեֆտրիաքսոն» հակաբիոտիկը, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար դեղատների մեծ մասում այս օրերին մեծ դժվարությամբ է հնարավոր գտնել։

Արձանագրենք, որ հայաստանյան դեղատների գործելաոճը կարծես թե վերահսկողությունից դուրս է մնացել․ երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, այն միաժամանակ մեծ արագությամբ թանկանում է։ Եւ ամենակարեւորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։ ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ իրենք գների զսպման գործառույթ չունեն դեղերի շուկայում։ Իսկ ահա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առայժմ բավարարվում է շուկայում մոնիտորինգ անելով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ