«Անջատի էտի, մի նկարի». փողոցի առևտրականները զայրացած են

Երեւանի մայթերից փողոցային առեւտուրն այդպես էլ չի վերանում: Բավական է շրջել Երեւանի Մաշտոցի պողոտայով. այստեղ, փողոցում` գետնի վրա տարվա 12 ամիսներին, օրվա 12 ժամերին, միրգ, սննդամթերք է վաճառվում:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդպես էլ չի կարողանում պայքարել փողոցային առեւտրի դեմ: Բոլոր առեւտրականները ArmLur.am-ի հետ զրույցում նշում են, որ իրենք եկամտի այլ աղբյուր չունեն, ստիպված են փողոցում առեւտուր անում:

Ասում են՝ քաղաքի այլ շուկաներում չեն կարող առեւտուր անել. Մաշտոցի պողոտայում մի կերպ են հաճախորդ հավաքել: Առեւտրականների խոսքերով, բացի թույլտվություն չունենալուց, առեւտուր էլ չունեն: Նրանց խոսքերով՝ օրերով կանգնում են, բայց նախկինի նման առեւտուր չեն կարողանում անել:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ