«Լսու՞մ եք ինձ, բավակա՜ն է։ Հանեցե՛ք ձեր դիմակները». Գայա Խաչատրյանի հիասքանչ ասմունքը

Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։

Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական–փիլիսոփայական պոեմը։

«Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։

Սևակյան այս տողերն արդի են առավել քան երբևէ, քանզի մարդ էակի դիմակները շատացել են ու մարդ էակի կարևորությունն ու նշանակությունն այնքան է սին, որ երբ խոսում ես մեկի հետ, ամեն անգամ քո մտքում, սրտում և հոգում ունես այն գիտակցումն ու վախը, որ ուր որ է դիմակը կպատռվի և այլ դիմակի փոխարեն մի սարսափազդու կենդանու կերպարանք կտեսնես։ Եվ ամեն անգամ զսպում ես խոսքերդ, զգացածդ ու տեսածդ։

Լսու՞մ եք ինձ, բավակա՜ն է։Հանեցե՛ք ձեր դիմակները,Որ գեթ մի քիչ դյուրին շնչե՜լ կարողանանքԻնքնե՜րդ ասեք.Բավական չէ՞Դուք ձեզանից ձեզ գողանաքԵվ տեղն ուրիշ մեկին դնեք ձեր փոխանակ…#Սևակ95 #ՍևակյանՇաբաթ #Դիմակահանդես

Posted by Գայա Խաչատրյան on Saturday, January 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ