Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ցույցերի երրորդ օրը հրապարակում ներկա էր 30,000 մարդ։ Սերժ Սարգսյանը բողոքի ակցիաները համարում էր շանտաժ՝ սպառնալով կիրառել ուժ բոլոր նրանց հանդեպ, ովքեր կխախտեն օրենքը։
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այն ժամանակ ներկայացնում էր ընդդիմադիր ճամբարը, պնդում էր, որ իշխանությունները բավականաչափ համարձակություն չունեն՝ ցույցերը ցրելու համար։ Փետրվարի 23-ին ցուցարարների թիվը հասավ 50,000-ի։
Քոչարյանն ընդդիմությանը մեղադրում էր իշխանությունը զավթելու փորձերի մեջ և կոչ անում գործող կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կարգուկանոն պահպանելու համար։
Ոստիկանությունը միևնույն ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ իր պատրաստակամությունը հայտնելով «ձեռնարկել վճռական գործողություններ հասարակական կարգուկանոնը խախտելու և իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերի դեմ և կանխել ծայրահեղական ցանկացած դրսևորում` մարդկանց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար»։
Հայտարարությունում հերքվում էին ոստիկանապես Ալիկ Սարգսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը։