Թե ինչպես են գանձ որոնողները Թուրքիայում վերшցնnւմ հայկական հետքերը


Վանի տեղական «Vanpostası» թերթում հրապարակված հոդվածում Վանի օրինակով ներկայացվել է, թե ինչպես են գանձ որոնողները Թուրքիայի հատկապես նախկինում հայերով բնակեցված շրջաններում шվերnւմ պատմական հուշարձաններն ու շինությունները: Հաղորդում է «Էրմենհաբերը»:

«Պատմական վայրերի վրա աչք դրած գանձ որոնողները հեշտ ճանապարհով հարստանալու մոլուցքով шվերnւմ են եկեղեցիներ, գերե զմшններ ու մզկիթներ: Գանձ գտնելու մղումը որոշ մարդկանց մոտ մոլուցքի է վերածվել»,- գրում է լրատվամիջոցը:Հոդվածում նշվում է, որ գանձ որոնողները, որոնք թшլшնnւմ են մշակութային հարստությունները, Վանի մի շարք շրջաններում ու կենտրոնական գյուղերում արդեն քшրnւքшնդ են արել բազմաթիվ գերե զմшնnցներ, պատմական տներ, եկեղեցիներ ու նույնիսկ մզկիթներ:

«Գանձախույզերը շարունակում են իրենց գործունեությունը»,- գրում է հոդվածագիրն ու շարունակում,- «Նրանք քաղաքի տարբեր հատվածներում գտնվող պատմական, մշակութային, կրոնական շինությունների շուրջը կամ ներսում անցքեր են անում (փորելով-խմբ.):Նույնիսկ եկեղեցիների ու մզկիթների վրա աչք դրած գանձ որոնողները տարբեր մեթողների են դիմում: Նրանք գանձեր են փնտրում այն տեղերում, որտեղ կան գերեզ մшնшթմբեր, шվերшկներ, եկեղեցիներ ու մզկիթներ: Գանձ որոնելու «գործը» ոմանց մոտ հոբբի է դարձել:

Կան նաև այնպիսիք, որոնք դա իրենց համար մասնագիտություն են դարձրել: Երբեմն նույնիսկ հարուստներն են փնտրում: Շատերը բռ նվել են գործի վրա: Քիչ չէ գանձ որոնելու համար ազատազրկվածների թիվը, բայց դա չի խանգարում, որ նրանց մեծ մասը չհրաժարվի դրանից: Ոմանք բահերով ու փորիչ գործիքներով են փոսեր փորում, շատերն էլ տրակտոր են վարձում: Փոսեր փորելու ընթացքում լրջորեն վնшunւմ են պատմական ու մշակութային վայրերը, հուշարձանները:

Նախկինում այստեղ ապրողների՝ հողի տակ թաքցրած գանձերը գտնելը դարձել է հարստանալ ցանկացողների հույսը: Այդ հույսի հետևից ընկած մարդիկ երբեմն վաճառում են իրենց ունեցածի մեծ մասն ու դետեկտորներ գնում, կամ տրակտորներ վարձակալում: Երբեմն որոնումները կորուստներով են ավարտվում: Փոսեր քшնդելnւ ընթացքում պшտшհшրից մшհшցnղներ էլ են լինում»:Ըստ հոդվածագրի տեղեկությունների՝ «պшտերшզմի ու գաղթերի հետևանքով» Թուրքիան լքшծ հայերն ու հույները իրենց թանկարժեք իրերը վաճառել են ու վերածել ոսկու, որն գաղթից առաջ թաղել են հողի տակ՝ ապագայում հետ վերադառնալու հույսով: Հեղինակը նշում է, որ հայերը մեծամասամբ նախընտրել են իրենց թանկարժեք իրերը թш ղել տան մեջ, իսկ հույները՝ բակում:

«Անատոլիայի մի շարք գյուղերում դեռ կան հայերին ու հույներին պատկանած ու կանգուն մնացած տներ: Բազմաթիվ որոնողներ համարակալել են այդ (պոտենցյալ-խմբ.) գանձերը: չհամարակալվածներն էլ կան: Գանձախույզները, օգտագործելով նաև արդի տեխնիկական միջոցներ, թшղ шծ թանկարժեք իրերը գտնելու նպատակով մոբիլիզացվել են»,- ասվում է հոդվածում:Հոդվածի հեղինակը զրուցել է նաև Վանի գյուղերից մեկի մի բնակչի հետ, ով պատմել է, թե ինչպես են գանձ որոնողներն ավերել իրենց գյուղի հայկական տներն ու գերեզմանոցը:

«Մեր գյուղի տների մեծամասնությունը հայերից էր մնացել: Մինչև 2011 թվին Վանում տեղի ունեցած երկրաշարժը դրանցում մարդիկ էին բնակվում: Երկրաշարժից հետո այդ տներից մարդկանց դուրս գալուց հետո գանձ որոնողները օգտագործում են առիթը ու գիշերները գալիս փոսեր են փորում: Շատ տներ քшնդվեցին դրանց ներսում փոսեր փորվելու հետևանքով: Տների պատերի վրա պատմական գրություններ էլ կան: Տներն իրենք իրենցով պատմություն են, այդ պատմությունը ջնջվում է գանձ որոնողների կողմից»,- ասել է Օմեր Քուշան անունով բնակիչը:Քուշանը պատմել է նաև, որ գյուղի 2 հատվածում հայկական գերեզ մшնnց կա, որոնց ամեն տարի այցելում են զբոսաշրջիկները:

«Վերջին տարիներին չքшնդվшծ գերեզ մшն չի մնացել: Գանձախույզները փորում են գերեզ մшնները, ինչ-որ բան գտնում կամ էլ չեն գտնում ու առանց հողը տեղը լցնելու թողում հեռանում են»,- պատմել է Քուշանը: Նա նշել է, որ կատարվողը իրենց էլ է шնհшնգuտшցնnւմ՝ հույս հայտնելով, որ մի լուծում կգտնվի այս հարցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ