![]()
Այսօր Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած Դավիթ Գրիգորյանի հարսանիքն է։ Դավիթն ամուսնանում է իր համագյուղացի Սոնայի հետ:
Ավելի վաղ Դավիթը հայտնել էր, որ մեծ հարսանիք է անելու՝ 500-ից ավելի հյուրերով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր 2018 թվականի փետրվարի 24-ին:
MediaNews-ին հաջողվել է գտնել նոր՝ էքսկլյուզի կադրեր Ապրիլյան պատերազմի հերոս՝ Դավիթ Գրիգորյանի հարսանիքից:
![]()
«Դեռ նախորդ տարի էինք ուզում հարսանիքն անել՝ չստացվեց: Նոյեմբերյանի հարսանեկան տանը կանենք:
![]()
Օրն էլ հունվարի 26-ն ենք որոշել, պատահական է ընտրված: Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում. դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում»,-պատմեց Դավիթ Գրիգորյանը:
![]()