Ոստիկանները բերման են ենթարկել պո#նկությամբ զբաղվող անձանց

Հունվարի լույս 20-ի գիշերը պարեկայիններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երեւանում: Նրանք Երեւանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց:

Նաեւ հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնները կոպիտ խախտած մեքենաների վարորդներ, որոնք վարչական պատասխանատվության են ենթարկվել:

Նույն գիշերը ահազանգ է հնչել, որ Երեւանի կենտրոնի բակերից մեկում հրավառություն է: Ոստիկանները բաժին են ներկայացրել 15-ամյա Արթուրին, ով ասել է, որ հրավառությունը կազմակերպել է ընկերուհու ծննդյան առիթով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ