Թեյի հայրենիքը համարվում է Չինաստանը, մասնավորապես՝ հարավում գտնվող Ուիշան քաղաքը։ Հենց այս քաղաքում էլ հնարավոր է գտնել Դա Հուն Փաո թեյը, որը տարբերվում է մեզ հայտնի այլ թեյատեսակներից։ Այն պատկանում է «օլոնգ» ընտանիքին և կիսով չափ կարմիր, կիսով չափ կանաչ է։
Հետաքրքիր է այն, որ այս թեյը պատրաստելիս վարպետները պարտավոր են հետևել որոշակի կանոնների։ Օրինակ՝ թերթիկների հագեցումը թթվածնով, դրանց ավելորդ խոնավությունից ազատումը, ֆերմենտացիան, բովելը, չորացնելը պետք է իրականացվեն հստակ ժամանակահատվածում, որպեսզի թեյն ունենա իրեն բնորոշ նուրբ բույրը ու ծխեցված համային երանգը։Այս թեյատեսակը համարվում է նաև ամենաթանկարժեքներից մեկն աշխարհում։ Մեկ թեյնիկի արժեքը կազմում է 10,000 ԱՄՆ դոլար, հետևաբար՝ 1 գ թեյն արժե մոտ 1,400 ԱՄՆ դոլար։
Նման բարձր արժեքի «պատճառն» այն է, որ դրանից այսօր շատ քիչ քանակությամբ գոյություն ունի։ Թեյատեսակը հավաքվում է այն ծառերից, որոնց արմատները նման են մոլորակի վրա գոյություն ունեցած առաջին թեյի ծառերի արմատներին։
Տարիներ առաջ չինական մաֆիան մտադիր էր ամբողջությամբ իր վերահսկոության տակ առնել այս թեյատեսակի բիզնեսը, սակայն, բարեբախտաբար, կառավարությանը հաջողվեց օրինական եղանակով իր վերահսկողության տակ պահել թեյատեսակի արտադրությունը։
Քանի որ ներկայումս նորագույն տեխնոլոգիաները շարունակում են մեծ զարգացում ապրել, փորձում են իրականացնել նաև այս թեյի ծառի կլոնավորում։ Սակայն բանն այն է, որ թեյի իրական երկրպագուները կարծում են, որ կլոնավորված ծառերից ստացված թեյը չունի այն նույն համն ու հոտը, որն ունի իրականը։ Այնուամենայնիվ, կլոնավորված ծառերից ստացված Դա Հուն Փաոյի մեկ կգ-ն այսօր հնարավոր է ձեռք բերել ընդամենը 100 ԱՄՆ դոլարով։