Վանա լճի մոտակայքից գտնվել է ուրարտական ժամանակաշրջանի բրոնզե թիթեղ , որը խիստ նման է Արցախի «Պապիկ-տատիկ» հուշարձանին

Վանա լճի մոտակայքից գտնվել է ուրարտական ժամանակաշրջանի բրոնզե թիթեղ , որը խիստ նման է Արցախի «Պապիկ-տատիկ» հուշարձանին:

Վանա լճից հարավ-արևելք տեղակայված Գիյիմլլի բնակավայրի տարածքից գտնվել են հազարավոր բրոնզե թիթեղներ , որոնք թվագրվում են ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջաններով:Նման թիթեղները ձեռքի ափի և կամ դրա կեսի չափսերի են և , ամենայն հավանականությամբ , ունեցել են ծիսապաշտամունքային բնույթ:

Հետաքրքիր է , որ հետուրարտական ժամանակաշրջանով (Ք. ա. VII դարի վերջ-VI դար) թվագրվող որոշ թիթեղներին դրվագված տղամարդու և կնոջ պատկերը խիստ նմանություններ է հիշեցնում հայոց ամենասիրված հուշարձաններից Արցախի «Մենք ենք մեր սարերը» կամ նաև Պապիկ-տատիկ անունով հայտնի հուշարձան կոթողը (Սարգիս Բաղդասարյան , ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ