Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին թանկարժեք ավտոմեքենա և տուն են նվիրել
Автор:admin
Համացանցում հայտնվել է ինֆորմացի այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը թանկարժեք Տոյոտա մակնիշի մեքենա է նվեր ստացել իր հովանավոր ռուսաստանցի օլիգարխ Մոնախից՝ Սերգեյ Համբարձումյանից:
Սա միակ նվերը չէ Օսիպյանին, նույն գործարարը նրան նաեւ էլիտար շենքում բնակարան է նվիրել Դավթաշեն թաղամասում:
2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիպանապետ:
Վալերիյ Օսիպյանին իր կողմից ՀՀ ոստիկանապետի պաշտոնում առաջադրելու առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է.
«Այսօր ոստիկանությունից շատ բան է կախված: Ոստիկանությունից կախված են իրավակարգը, օրինականությունը, քաղաքացու ինքնազգացողույունը, եւ ես շատ հստակ խնդիներ եմ դրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, եւ որեւէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը:
Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերիյ Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»: