Չինաստանում ամենաերկար ապակյա կամուրջը արդեն հասցրել է սարսափեցնել իր զբոսաշրջիկներին

Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հունան արվարձանում՝ Շինիժուայ ազգային պարկում, սարսափազդու փայտյա կախովի կամուրջը փոխարինվել է… ավելի սարսափազդու ապակյա կամրջով: Այսօր այն աշխարհի ամենաերկար կամուրջն է ապակյա հատակով՝ 300 մ երկարությամբ: Կամուրջը գտնվում է երկրի մակերևույթից 180մ բարձրության վրա:

Բուդդայի լեռան երկու գագաթներն իրար միացնող կամուրջը այսուհետ բաց է զբոսաշրջիկների համար:

Էքստրիմի, ինչպես նաև էքստրեմալ սելֆիների սիրահարները մեծ ոգևորությամբ շտապում են այնտեղ. միայն թե հաղթահարել սեփական վախն ու կամրջի ողջ երկարությունը քչերին է հաջողվում:

աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը Շատ այցելուներ անցնում են կամրջի վրայով բազրիքներից կամ իրենց ընկերներից կառչած, մյուսների ոտքերն էլ այնպես են թուլանում այդ սարսափազդու տեսարանից, որ միայն չորեքթաթ քայլել կամ սողալ են կարողանում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ