Թեստ․ Ո՞ ր ձեւն է ճիշտ

Հայերեն կամ հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է․ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում առանձին ինքնուրույն ճյուղ: Հայոց լեզվով կամ հայերենով խոսում են նաև Ջավախքում ու Սփյուռքում:

Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է: Հայերենով խոսողների ընդհանուր թիվը հասնում է 6 միլիոնի: Այն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Հայերենը համեմատաբար մերձավոր առնչակցություն ունի իրանական, բալթիկ-սլավոնական լեզուների և հունարենի հետ: Կազմավորվել է որպես հայ էթնոսի լեզու՝ հնդեվրոպական, կովկասյան, խուռի-ուրարտական մի շարք լեզուների հետ սերտ շփումների պայմաններում, որի հետևանքով հայերենում առաջացել են տարբեր բնույթի ենթաշերտային տարրեր: Աստիճանաբար տարածվել և, Ուրարտական պետության անկումից հետո (մ. թ. ա. VI դ.), տիրապետող է դարձել ամբողջ Հայկական լեռնաշխարհում:

Որպես հայաբնակ վայրերի ընդհանուր խոսակցական լեզու՝ ձևավորվել է հելլենիստական դարաշրջանում (մ.թ.ա IV- II դդ. ) և նախքան գրի առնվելը մշակվել է բանավոր գեղարվեստական ստեղծագործության, թատերական ներկայացումների, պաշտամունքային արարողությունների, արքունական կյանքի ոլորտներում, այնուհետև` քրիստոնեության տարածման շրջանում՝ նաև բանավոր քարոզչության ընթացքում:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •