Գերմանիան պատրաստ սպասում է վարչապետ Փաշինյանին

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ փետրվարի 1-ին կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախատեսվում է բանակցություն, հետո մամուլի ասուլիս:

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարելիք այցը փաստացի առաջին եվրոպական այցն է վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, և գործնականում առաջին այցն ընդհանրապես:

Վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան՝ Բոլնիսիում հանդիպում ունեցել Վրաստանի վարչապետի հետ, ոչ պաշտոնական, հետո եղել Շվեյցարիայում՝ Դավոսում, այնտեղից նա մեկնեց Ռուսաստան՝ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու առիթով, սակայն այդ բոլոր այցերը ըստ էության եղել են այսպես ասած՝ ոչ միջպետական բնույթի, կամ ոչ ֆորմալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ