Վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովում է, նա հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ

Մեզ  հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է: Նա հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վարչապետը ելույթ կունենա և կպատասխանի հարցերի:

Ախատանքային հանդիպմանը մասնակցում է նաեւ վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ