«Ոչ թե վիրավոր քաղաքացին է գալու նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնալու կարիքները գնահատելու…». վարչապետ

 

Կառավարությունը փոփոխություններ կատարեց բժշկասոցիալական կարգում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նիստում նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն:

Ըստ նրա, գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում, գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքն է գնում, կարիքները գնահատում, ժամանակին այս թեմայով քննարկում ենք ունեցել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ