«Ադրբեջանցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չեն տալիս մտնել Արցախի եկեղեցիներ…». Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Известия»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են, թեև ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու պատմական հուշարձանները և մշակութային կոթողները։

Ըստ վեհափառի՝ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին անձամբ գնալ եկեղեցիներ և գնահատել պատմական ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ