«Քանի՞ կոպեկ թոշակ ես բարձրացրել՝ ժողովրդին խաբել ես». Շարմազնովը՝ Փաշինյանին

Այս 6 ամիսների ընթացքում կա երկու բևեռ: Բևեռներից մեկի անունը պայմանական դնենք Փաշինյան և կամպանիա, որի մեջ մտնում են բոլորը, բացի Հանրապետականից, և կա մի փորք բևեռ` Հանրապետական և Շարմազանով, Աշոտյան, Հովհաննիսյան, Բաղդասարյան, Սարգսյան և կամպանիա: Այսօր` նոյեմբերի 12-ին,  Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հայտարարելով, որ երրորդ ուժ չկա, իսկ ՀՀ քաղաքացիներն առաջին անգամ պետք է ընտրեն ոչ թե իշխանություն, այլ` ընդդիմություն:

Շարմազանովի խոսքերով, ինքը չի պատկերացնում, որ կարող են ընդդիմություն լինել այլ ուժեր, որոնք ծափերով ու փուչիկներով պաշտպանել են Փաշինյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ