Նոր կադրեր ապրիլյան հերոս Դավիթ Գրիգորյանի հարսանեկան արարողությունից

 

Այսօր ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթ Գրիգորյանի և նրա ընտրյալի՝ Սոնայի հարսանիքն է:

«Դեռ նախորդ տարի էինք ուզում հարսանիքն անել՝ չստացվեց: Նոյեմբերյանի հարսանեկան տանը կանենք: Օրն էլ հունվարի 26-ն ենք որոշել, պատահական է ընտրված: Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում. դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում»,-պատմեց Դավիթ Գրիգորյանը:

Մեր հարցին, թե ինչպես է ինքնազգացողությունը եւ տրամադրությունը, Դավիթը պատասխանեց. «Հրաշք է»: Դավիթը Գրիգորյանը «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն էր սովորում, սակայն հայտնեց, որ կրթությունը կիսատ է թողել.

«Չէի կարողանում սովորել, երկար նստել չէր ստացվում դասերի ժամանակ, երրորդ կուրս էի, դուրս եկա»: 

 

 

Ապրիլյան պատերազմի հերոս Davit Grigoryan -ի Հարսանյաց հանդեսը

Posted by Gevorg Manveli Araqelyan on Saturday, January 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ