Սամվել Կարապետյանի թոռնուհու մեկամյակը՝ Դուբայում

Կարապետյանների ընտանիքը արդեն շուրջ մեկ ամիս է՝ լքել է ցուրտ Մոսկվան և ձմեռը վայելում է Արաբական Էմիրություններում: Նրանք Դուբայում են նշել նաև մեկ տարեկան դարձած  Էթնայի ծննդյան տարեդարձը:

Հիշեցնենք, որ  Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1986-1992 թթ. եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ։ 1989 թվականին ստեղծում է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը, կազմակերպում է նաև կարուձևի արտադրություն։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։

Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերություններ՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Forbes» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12-րդ տեղը։

2020 թ. մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 2 մլրդ դրամը վճարելուն։[2]

Ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ