Համազարկով կրա՛կ. նշանակետը խոցված է. հրետանավոր Կարո Հարոյանը մի քանի օրով տանն է

Մեր հերոսը մի քանի օրով է տուն եկել: Պատերազմի թեժ օրերի, ընկած զինվորների, ընկերների մասին շատ չի խոսում: Հայոց բանակի սպան Արարատից է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայրից: Մի քանի օրով հայրական օջախում է, նաև ընկերոջ հարսանիքի գլխավոր խաչն է պահելու:

Կարո Հարոյան, Արցախյան պատերազմի մասնակից — Համազարկով կրակը կրակի կատարման ինչ-որ ձև է, կարգ է: Համազարկ նշանակում է՝ բոլորը միասին, այսինքն՝ ինչքան միջոց կա, բոլորը միասին սկսում են կրակել:

Թշնամու նշանակետը հայտնաբերել, ու հրետանավորներն անցել են գործի, րոպեների ընթացում հսկողությունը վերցրել ձեռքը: Երբ արդեն պատրաստ էր ամբողջ դիվիզիոնը, շտաբի պետ Կարո Հարոյանը տվել է «համազարկով կրա՛կ» հայտնի դարձած հրամանը:

Պատերազմի աղմուկն առաջնագծում, որպեսզի չխլացնի մարտական կանչի հրամանը, հրետանավորները փորձել են շատ բարձր հնչեցնել այն: Արցախում երեկոյան սառը եղանակն էլ գումարվել ու խզել է Մեխակավանի դիրքը պահող զինծառայողների ձայնը: Ապրիլյան պատերազմում տեսածը հաստատվել էնաև 44-օրյա պատերազմում. ժամկետայինները փայլել են իրենց մարտական գործողոթյուններով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ