Պերուի դատարանը Սորոսին, Գեյթսին և Ռոքֆելլերին անվանել է կորոնավիրուսային պանդեմիայի «ստեղծողներ»

Պերուի հարավային Իկա տարածաշրջանի Չինչա և Պիսկո նահանգների վերաքննիչ դատարանը հայտարարել է կորոնավիրուսային պանդեմիայի ստեղծման գործում «աշխարհում գերակայող հանցավոր էլիտաների» մասնակցության մասին։ Դատարանի անդամները նման հաստատմամբ են հանդես եկել որոշումներից մեկի մեջ, որը հրապարակել է Peru.21-ը։

«Աշխարհի ոչ մի կառավարություն, ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ոչ էլ ամբաստանյալի պաշտպանական կողմ չեն կարողանում հաստատել, որ պանդեմիան ունի «կանխատեսելիության» հատկություն, բացի նոր աշխարհակարգի հեղինակներ՝ դրա ստեղծողներից, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Սորոսը, Ռոքֆելլերը և այլոք, ովքեր կառավարում են և գերգաղտնիության պայմաններում ուղղորդում այն իրենց համաշխարհային կորպորացիաներից՝ կանխատեսումներ անելով մինչև 2030 թվականը»,-ասված է դեկտեմբեր 21-ի փաստաթղթում։

Դատավորների գնահատմամբ՝ ողջ աշխարհում դատավարական գործընթացը կաթվածահար է եղել պանդեմիայի պատճառով։ Դատավորները կորոնավիրուսի պանդեմիայի «ստեղծողներին» ի հայտ են բերել ու դրա մասին հայտարարել բռնաբարության գործով դատական նիստի ժամանակ։

Ըստ Worldometers-ի վերջին տվյալների՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 91.3 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 1․9 մլն-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ