Բնակիչների գազը չի անջատվի, ուղղակի խնդրում են խնայողաբար օգտագործել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ որոշում է կայացրել ս.թ. հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է մնացած բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը և հայցում ներողամտություն ստեղծված իրավիճակի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել էր, որ ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։

«ՀՀ բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել ՀՀ բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով: «Գազպրոմ Արմենիան» որոշում է կայացրել հունվարի 13-ի ժամը 23:00-ից  մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը»,–նշված է հաղորդագրության մեջ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ